Հայտնի բան է՝ շաղգամը հողից հանելու համար հարկավոր է պապ, տատ, թոռ, շուն, կատու և մուկ: Եթե սրանցից թեկուզ մեկը շարքում չեղավ՝ շաղգամը կմնա հողում այնքան, մինչև նեխի: Հիմա, հողատուին աթոռից պոկելու համար, սրանցից առկա է միայն պապը:
Ի՞նչ է ստացվում` Հակարիի կամրջի նույն հատվածում մի ամիս առաջ Վագիֆ Խաչատրյանին են բռնում, ասում, որ 90-ականներին Սյամոյի վարորդն է եղել, ու տանում Բաքու...
Մեր հանրությանն այսօր շատ է հուզում Նիկոլի հետագա բնակության վայրի հարցը՝ Կանադա, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան... Մեր հարևան Շմավոնը, սակայն, իր վերսիան ունի։ Նա գրեթե հստակ հասցե է նշում՝ ՌԴ, Նիժեգորոդսկի շրջան, քաղաք Նիժնի Նովգորոդ
Ես ռուս Իվանն եմ:
Բերանիցս սամագոնի ու սոխի հոտ տարածելով, կարկատած սապոգներիս ցեխը ձեր պլպլան պարկետի վրա թափ տալով, կեղտակորույս վատնի շալվարս հագիս, նստում եմ ձեր «Ամպիր» ոճի բազմոցին ու ասում՝
- Ձեր երկուսի էլ մե՛րը:
Ժողովուրդ ջան. մեկը ասում է՝ Նիկոլը կիրակի կամ երկուշաբթի հրաժարական կտա։
Մյուսն ասում է՝ որոշումը կայացված է, Սերժը կգա:
Էն մյուսը ասում է՝ Քոչարյանը կգա:
Հանրապետության հրապարակում հավաքվածների մոտ կան Հայաստանի և Արցախի դրոշները։
Օպերայում հավաքվածների մոտ կան է՛լ ԱՄՆ-ի, է՛լ ԵՄ-ի ու Եվրոպայի տարբեր երկրների, է՛լ Ուկրաինայի դրոշներ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...